Փաշինյանը Հայաստանի 1-ին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չայցելեց Իրան. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցելությանը։ Գրառումը՝ ստորև․

«Իրանի «ավտորիտար» լինելու մասին իշխանական պատգամավորի հայտնի հայտարարությունը բավական նյարդային արձագանք ստացավ հասարակական-քաղաքական շրջանակներում։

Կարծում եմ անհրաժեշտություն չկա ներկայացնելու Իրանի նշանակությունն ու կարեւորությունը Հայաստանի համար, ինչը՝ ցավոք սրտի, չի արտահայտվում նոր իշխանությունների իրանական քաղաքականության, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայության մեջ։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Փաշինյանն Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան, իսկ հրապարակային քաղաքականության մեջ իշխանություններն ուղղակի չեն նկատում Հայաստանի համար գերկարևոր այս բարեկամին ու գործընկերոջը։

Իսկ եթե սրան հավելենք նաև Փաշինյանի՝ «Իրանի հետ սահմանը փակվելու» վերաբերյալ անզգույշ հայտարարությունը, ապա կարելի է գտնել Հայաստանի նոր իշխանությունների իրական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։