ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են արել Երևանի Մալաթիա-Սեբաստիայում. խախտումներ չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սուպերմարկետներում էր։

Շրջայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

--00—ԼՄ