Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ԼՂ տարածքով տեղաշարժվող ադրբեջանական շարասյուներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

խաղաղապահներ

Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ԼՂ տարածքով ադրբեջանական երկու ավտոշարասյան անվտանգ երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումը Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ ուղղություններով ուղեկցել է շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող 40 բեռնատարից կազմված երկու շարասյուն:

Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վասիլի Կրապիվան հայտնել է, որ շարասյուների երթևեկության ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել:

--00--ԱԹ