ԱՀԿ-ն վերսկսել Է «Սպուտնիկ V»-ին շտապ կիրառման համար հավանություն տալու ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

սպուտնիկ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերսկսել Է կորոնավիրուսի դեմ շտապ կիրառման համար «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի նախաորակավորման ավելի վաղ կասեցված ընթացակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է COVID-19-ի կանխարգելման պատրաստուկներին հավանություն տալու հարցերով զբաղվող կազմակերպության ռեստրը:

«Գործընթացը վերսկսվել Է. սպասվում Է դրա ավարտը»,-հաղորդվում Է COVID-19-ի դեմ պատրաստուկներին հավանություն տալու հարցերով զբաղվող կազմակերպության ռեստրը: Նշվում Է, որ ընթացակարգն ավարտելու սպասվող ամսաթիվը կորոշվի ԱՀԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ տվյալները հանձնելուց եւ հաջորդ տեսչական ստուգումն ավարտելուց հետո: Սեպտեմբերի 15-ին Առողջապահության պանամերիկյան կազմակերպության (ԱՀԿ-ի տարածաշրջանային գրասենյակ) փոխղեկավար դոկտոր Ժարբաս Բարբոսան տեսախորհրդաժողովի ընթացքում հայտնել Է, որ ռուսաստանյան պատվաստանյութին հավանություն տալու գործընթացը կասեցվել Է այնքան ժամանակ, մինչեւ որ մասնագետներն անհրաժեշտ փոփոխություններ անցկացնեն եւ նոր տեսչական ստուգում պահանջվի:

Հոկտեմբերի 2-ին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, ամփոփելով ԱՀԿ-ի նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսի հետ բանակցությունների արդյունքները, հայտարարել Է, որ բոլոր արգելքները, որոնք խոչընդոտում Էին «Սպուտնիկ V»-ի ճանաչմանը կազմակերպության կողմից, վերացվել են, եւ հավանություն տալու համար անհրաժեշտ Է միայն ավարտել առանձին վարչական ընթացակարգերը: «Սպուտնիկ V» պատվաստանյութը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնում (ՀՄԱԳՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Ներկայում պատրաստուկը հավանության Է արժանացել շուրջ 4 միլիարդ ընդհանուր բնակչություն ունեցող 70 երկրներում։

 --00—ՄՀ

Տեսանյութեր