«Հայաստան» խմբակցությունը Քոչարյանի գլխավորությամբ քննարկել է նոյեմբերի 9-ի հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Հայաստան

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի: Այս մասին հայտնում են դաշինքից:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։ Հատուկ քննարկման առարկա են դարձել նաև նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը։

--00--ԱԹ