Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու համար հիմք դարձած հոդվածը ՍԴ-ն ճանաչեց սահմանադրական

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ՍԴ Օնիկ

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը: Տեղեկությունը 168.am-ին փոխանցել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ հավելելով, որ որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքում:

Վերը նշված հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով երկրի բարձր դատարանին դիմել էր  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2021թ. մարտի 2-ին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ էր Արմեն Սարգսյանին ներկայացրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, Արմեն Սարգսյանը չէր ստորագրել այն՝ միաժամանակ հայտնելով, որ առանձին դիմումով դիմելու է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Մինչդեռ, շատերը սպասում էին, որ նախագահը կդիմեր ՍԴ-ին՝ վիճարկելու Փաշինյանի ներկայացրած հրամանագիրը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 21-ին, և այս կարգավորմամբ ըստ էության սահմանվում էր, որ բարձրագույն զինվորականին պաշտոնից կարելի է ազատել առանց պատճառի:

--00--ԱԹ