Արտակ Դավթյանին ցավակցելու է գնացել նաև Նիկոլ Փաշինյանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

Արտակ Դավթյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Արմավիրի Բամբակաշատ համայնքում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եղբոր հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են նախկին եւ ներկա պաշտոնյաներ՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՊՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներ։

Դավթյանին ցավակցելու է գնացել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ներկաներից մեկից տեղեկացանք, որ Փաշինյանը երկար չի մնացել, մտել եւ արագ դուրս է եկել` չի շփվել որեւէ մեկի հետ: Իսկ Դավթյանի եղբայրը մահացել է կորոնավիրուսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ