Ինձ պաշտոն պետք չէ. Վրաստանում ազատ տեղաշարժվելու հնարավորություն եմ ուզում. Սաակաշվիլի

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին , որը պատիժ է կրում բանտում, նոր կոչով է հանդես եկել` հայտարարելով, որ ոչ մի բարձր պաշտոնի չի ձգտում, պարզապես ցանկանում է ապրել ու ազատ տեղաշարժվել իր երկրում: Այս մասին նա նշել է իր ֆեյսբուքյան էջում: 

«Ես որևէ պաշտոն չեմ ցանկանում, ուզում եմ ապրել, ազատություն եմ ուզում, Վրաստանով՝ազատ ու երջանիկ մարդկանց կողքին ազատ տեղաշարժվելու հնարավորություն եմ ուզում»,- գրել է նա:

Նախկին նախագահի խոսքով՝ պետք չէ հույս դնել իշխանությունների՝ իրեն ներում շնորհելու վրա, միայն վրաց ժողովուրդը կարող է ազատել իրեն և երկիրը։

--00--ԱԹ