Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ` Ադրբեջանի հետ ՀՀ սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Տողանյան

Երևանը շարունակում է Մոսկվայի հետ շփումները` ՀՀ և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության, այդ թվում` գերիների վերադարձին աջակցելու հետ կապված հարցերով: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Բանակցություններն ընթանում են: Այս հարցը դրված է, ու մենք այդ մասին խոսում ենք»,- ասել է նա` անդրադառնալով հարցին` արդյո՞ք Երևանը Մոսկվայի հետ շփումներում բարձրացնում է սահմանային վերջին միջադեպի հետևանքով գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների վերադարձին աջակցելու խնդիրը:

--00--ԱԹ