Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 950 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 950 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում. փոխանցում է 1TV.ge-ն։

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 54 482 թեստ, այստեղից 32 510-ը՝ հակագենի արագ թեստով և 21 972-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 7,25%, վերջին 14 օրը –8,66%, վերջին 7 օրը – 8,33%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 861 883 դեպք: Ապաքինվել է ևս 2 014 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 801 864:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 40 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 11 871 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 224 629 պատվաստում, օրական՝ 11 889:

Կարանտինի ռեժիմում է 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 528-ը:

 --00—ՄՀ