Բռնցքամարտը և ծանրամարտը կարող են դուրս մնալ Օլիմպիական խաղերի ծրագրից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Սպորտ

ՄՕԿ-ի գործկոմը քննարկել է ծանրամարտի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաներում ստեղծված իրավիճակը: Այդ մարզաձևերին սպառնում է Օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից, մասնավորապես, պահանջվում է ֆինանսական թափանցիկ գործունեություն և արդար մրցավարություն:  

Առավել ծավալուն անդրադարձ է եղել ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: ՄՕԿ-ը  առաջադրել է պայմաններ, որոնց կատարման դեպքում մարզաձևն իր տեղը կպահպանի Փարիզի օլիմպիական խաղերում:   

Անհրաժեշտ է ապահովել թափանցիկություն և կայունություն ֆեդերացիայի աշխատանքներում, փոփոխություններ կատարել կանոնադրությունում, հետևել գործող բոլոր կանոններին,  զերծ մնալ  խթանիչներ օգտագործելու ժխտելի սովորությունից, անցկացնել ֆեդերացիայի նախագահի ընտրություն և այլն:  

Նշած մարզաձևերի՝ օլիմպիական ընտանիքում մնալու հարցը ՄՕԿ-ը քննարկելու է նաև 2023թ:

--00--ԿԿ