27-ամյա վարորդը Daewoo-ով բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն ու գլխիվայր հայտնվել ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

․

Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 04:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հայրապետյանը՝ իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա – Շիրակի փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, և գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 40-ամյա Սայադ Գալստյանը, 29-ամյա Արտաշես Կարապետյանն ու 58-ամյա Նիկոլայ Յանդիյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ