ՀԱՊԿ-ի հայտնվելը Ղազախստանում օրինակա՞ն է. Զախարովան արձագանքել է Փսակիին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ Ղազախստանում ՀԱՊԿ-ի հայտնվելու մասին հայտարարությանը:

«Բոլորը վարժվել են, որ Վաշինգտոնի որոշ ներկայացուցիչներ ամեն ինչ չէ, որ հասկանում են՝ դա ներկայացնելով որպես ամերիկյան դիրքորոշում»,- գրել է Մարիա Զախարովան իր Telegram-ում։

Հիշեցնենք՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել էր, որ ԱՄՆ-ն հարցեր ունի Ղազախստանի հարցապնդման օրինականության հետ կապված՝ երկրում ՀԱՊԿ ուժեր հրավիրելու վերաբերյալ:

--00—ԼՄ