Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

 

ղզցղզց

Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղի. ՀՀ ԱԻ նախարարությունն իրազեկում է, որ այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։

Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է:

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

--00--ՍԳ