Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառմամբ դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

անիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

--00—ԼՄ