Պարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը. ամուսինը Վրաստանի քաղաքացի էր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում պարզվել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տներից մեկում հայտնաբերված մահացածների ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ պարզվել է՝ մահացածներն են 45-ամյա Կարինե Հ-ն, ում հայտնաբերել էին բնակարանի նախամուտքում, և Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Միրո Բ-ն։ Վերջինիս հայտնաբերել էին լոգարանում։ 

Պարզվել է նաև, որ նրանք մահացել էին շմոլ գազից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 27-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։   

--00—ՄՀ