Բանակի 30-ամյակի առթիվ հայ խաղաղապահները Լիբանանում պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

խաղաղապահներ

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։

Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայ զինծառայողները ռազմակայանի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալական նամակներով՝ բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար։

--00—ՄՀ