Սիրելի՛ ընկեր, ուզում եմ սատարել Ձեզ և Ձեր տիկնոջը. Պուտինը՝ COVID-19-ով վարակված Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

սիրելի ընկեր, ուզում եմ անկեղծորեն սատարել Ձեզ և Ձեր տիկնոջը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մաղթել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին ու նրա տիկնոջը լիարժեք ապաքինում կորոնավիրուսից եւ երկար տարիների ամուր առողջություն, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

«Հարգելի՛ պարոն նախագահ, սիրելի ընկեր, ուզում եմ անկեղծորեն սատարել Ձեզ և Ձեր տիկնոջը: Վստահ եմ, որ Ձեզ հատուկ էներգիան ու ոգու տոկունությունը կօգնեն ամենասեղմ ժամկետում հաղթահարելու վարակը»,-ասված է Պուտինը և հավելել, որ ի սրտե ցանկանում է Էրդողանին ու նրա տիկնոջը լիարժեք ապաքինում ու երկար տարիների ամուր առողջություն:

Էրդողանն ու նրա տիկինն ավելի վաղ վարակվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով: