Կոտայքի մարզում «Արծվի թևեր»-ի մոտ հրդեհ է բռնկվել Volkswagen Tuareg-ի շարժիչի հատվածում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24 News

վթար

Փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր»-ի մոտ ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աբովյանի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում, և մինչ կժամանեին հրշեջները, ավտոմեքենայի վարորդը իր ուժերով կարողացել է մարել շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Վարորդը տեղում հրաժարվել է ճանապարհային ոստիկանների ծառայությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել։  

--00—ՄՀ