Այս ճակատագրական օրերին Ուկրաինային հուզում է իր էնդեմիկ մեղուն. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

նկար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «Այս ճակատագրական օրերին Ուկրաինային հուզում է իր էնդեմիկ մեղուն» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Ուկրաինայի Ռադայում քննարկվող հարցը։

«Ուկրաինա Ռուսաստան հակամարտության ամենաթեժ պահին, երբ արեւմտյան երկրիները մեկը մյուսի հետեւից էվակուացնում են իրենց դիվանագիտական կորպուսները, երբ Բայդենն արդեն հայտարարել էր Ուկրաինա ներխուժման Ռուսաստանի «պալնավորած» ժամը, երբ զորքերը բերված էին առաջին ռազմական տագնապի աստիճանի, Ուկրաինայի Ռադան քննարկում է ուկրաինական հատուկ սորտերի մեղուների էնդեմիկ բազա ստեղծելու հարցը։

Մի խոսքով՝ էս սաղ բոլոլան Ուկրաինայի մեղվին չի»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը և կից Ռադայի պատգամավորներից մեկի տեսանյութը հրապարակել։

--00—ԼՄ