Երևանում բախվել են Mazda 3-ը, ՎԱԶ 21144-ն ու թիվ 47 երթուղու միկրոավտոբուսը, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

վթար

Փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։   

--00—ՄՀ