Թուրքիայում միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով կա 11 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ւ.j

Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Սիիրթ նահանգի Փերվարի շրջանում միկրոավտոբուս է կողաշրջվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Կողաշրջման հետևանքով 11 մարդ է վիրավորվել: Նշվում է, որ մեքենան շրջվել է վարորդի մեղքով։ նա կորցրել է մեքենայի կառավարումը: 

Ուղևորները եղել են նավթի որոնողական աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցներ: 

Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության և ժանդարմերիայի բրիգադներ: Վիրավորները հոսպիտալացվել են:

 --00—ԼՀ