Նավթը կտրուկ թանկացել է ՌԴ-ի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նավթ

Նավթի գները երկուշաբթի օրը կտրուկ աճում են Ռուսաստանի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ նորությունների ֆոնին, որոնք սահմանափակում են ռուսաստանյան առանձին բանկերի՝ SVIFT-ից օգտվելու հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Brent տեսակի ապրիլյան ապառնագրերի արժեքը փետրվարի 28-ին ICE Futures լոնդոնյան սակարանում Երեւանի ժամանակով 09:15-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել Է 103,15 դոլար, ինչը 5,22 դոլարով (5,33 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված գնից: Փետրվարի 25-ի սակարկությունների արդյունքում այդ պարտավորագրերն Էժանացել են 1,15 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 97,93 դոլարի:

WTI մակնիշի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի Էլեկտրոնային սակարաններում (NYMEX) ներկա պահին մեկ բարելի դիմաց հասել Է 97,03 դոլարի, ինչը 5,44 դոլարով (5,94 տոկոս) բարձր Է փետրվարի 25-ի նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից: Հունիսի 18-ին շուկայի փակման դրությամբ այդ պարտավորագրերի արժեքն աճել Է 0,6 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71,64 դոլար: WTI-ն Էժանացել Է 1,22 դոլարով (1,3 տոկոս)՝ նախորդ սակարկությունների ընթացքում բարելի դիմաց հասնելով 91,59 դոլարի: Փետրվարի 25-ին G7-ի երկրների ղեկավարները որոշում են ընդունել ռուսաստանյան մի քանի  բանկեր անջատել SWIFT վճարումների միջազգային համակարգից:

«Այդ միջոցը կապահովի այդ բանկերի անջատումը միջազգային ֆինանսական համակարգից եւ վնաս կհասցնի միջազգային գործառնություններ անցկացնելու նրանց ունակությանը»,-ասվում Է G7-ի համատեղ հայտարարության մեջ: Փորձագետների կարծիքով, թեեւ նոր պատժամիջոցներն ուղղակիորեն չեն վերաբերում Էներգետիկական հատվածին, այդուամենայնիվ, դրանք զգալի բացասական ազդեցություն կունենան դրա վրա:

«Բանկային հատվածի տարատեսակ  պատժամիջոցները դժվարացնում են Էներգառեսուրսների վաճառքը Ռուսաստանից: Բանկերի մեծ մասը հազիվ թե բազային ֆինանսական ծառայություններ տրամադրի այդ պատժամիջոցների ներքո հայտնվելու ռիսկերից խուսափելու համար»,-նշել Է Again Capital-ի փորձագետ Ջոն Քիլդաֆը: Դրա հետ մեկտեղ շուկան նույնպես երկյուղում Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող Է պատժամիջոցներին ի պատասխան որոշում ընդունել՝ սահմանափակել Էներգառեսուրսների մատակարարումները՝ այդպիսով ճնշման լծակ դարձնելով դրանք, 

--00—ՄՀ