Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

քաղաքական

Ազգային ժողովում ժամը 18:30-ին տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։ Այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովում 24News-ի թղթակիցը:

Նշենք, որ վաղվանից մեկնարկվելու է Ազգային ժողովի քառօրյա նիստը, որի ժամանակ ԱԺ-ը ընտրելու է ՀՀ 5-րդ նախագահ:

Նշենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահ է առաջադրել ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանին:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները  թեկնածու չեն առաջադրել, և հայտարարել են, որ նիստին ներկա չեն գտնվելու:

--00--ԿԿ