Ադրբեջանը պատրաստ է Անթալիայում հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

․

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Ազիզ օղլի Բայրամովը պատրաստ է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Անթալիայում։ Ինչպես հայտնում եմ ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։

Ըստ Հաջիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ, եթե պաշտոնական Երևանը բարի կամք դրսևորի։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի նախատեսվում։

--00--ԱՀ