Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահի և նորընտիր նախագահ Բերդիմուհամեդովի հետ

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 15, 24News

ю

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

Նիկոլ Փաշինյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել վերջին տարիների համատեղ աշխատանքի համար:   

Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ի նպաստ հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման:

--00--ԱՀ