Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

զրույց

Սեպտեմբերի 27-ին հայրապետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Վարչապետը քննարկել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Վեհափառ Հայրապետը շեշտել է աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը։

Ի դեմս Վարչապետի Նորին Սրբությունն իր զորակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով միասնական ջանքերի և համախմբվածության կարևորությունը հայրենի Արցախի պաշտպանության և սահմանների անառիկության պահպանման սրբազան գործում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Վեհափառ Հայրապետն ընդհատել է իր այցը Իտալիա ու Վատիկան և վերադառնում է Հայրենիք։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս