«Մուտիլովչիկ» են սրանք․ մեզ ջուր չեն տալիս, լցնում են Ախուրյան ջրամբար, տալիս թուրքին․ ֆերմեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Գարնանացանի վերջնաժամկետը մինչև ապրիլի 15-ն է, իսկ պետությունը սերմնացու չի սուբսիդավորել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ֆերմեր Գևորգ Ավագյանը:

Նրա դիտարկմամբ՝ աշնանացան դաշտերը շատ քիչ են, պարենի լուրջ խնդիր կա, իսկ գյուղացին չի կարող առանց սուբսիդավորման սերմնացու ձեռք բերել գարնանացանի համար:

«Եթե գյուղացին 300 դրամով սերմնացու գնի, 23 հազար էլ սելիտրային տա, անիմաստ կլինի ցանելը: Ամեն տարի սուբսիդավորվել է և 150 դրամ է եղել: Սերմնացուն եթե չեն սուբսիդավորում, հանրապետությունում չկա այս պահին սերմնացու, գյուղացին որտեղից պետք է սերմնացու գնի այն պարագայում: Բացի այդ, մեզ ջուր չեն տալիս, լցնում են Ախուրյան ջրամբար, տալիս թուրքին»,-պարզաբանել է նա:

Ֆերմերի խոսքով՝  էկոնոմիկայի նախարարը Շիրակում ասել է՝ սուբսիդավորումն անարդյունավետ է:

«Այսինքն՝ մի զբաղվեք գյուղատնտեսությամբ էլի: Այնտեղ գալիս ասում են՝ անարդյունավետ է, դրա համար սերմնացուն չենք սուբսիդավորում, այստեղ գալիս անում են՝ անմշակ հող չթողնեք: Եթե անարդյունավետ է, ինչ անմշակ հող թողնել կամ չթողնելու մասին է խոսքը»,-նշել է Գևորգ Ավագյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: