ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում կհանդիպի նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

40285003_0_78_949_612_1920x0_80_0_0_ae62551ea1

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն վաղը՝ մարտի 31-ին, կայցելի Երևան, որտեղ հանդիպումներ կունենա հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։

Մինչ այդ Ռաուն կայցելի Թբիլիսի և Բաքու։ Ինչպես բացատրում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունում, գործող նախագահի այցը տարածաշրջան նպատակ է հետապնդում զարգացնել համագործակցությունը, երկխոսությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։

--00--ՀԶ