ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում է․ հաջորդիվ կայցելի Երևան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

image_750x_64365f42c4825

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ Օսմանին ապրիլի 10-13-ը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։ Նախօրեին պաշտոնյան Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

--00—ՅՄ