Ապրիլի 24-ին մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

46299374_2023866527858810_4575112804238884864_n.jpg

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը տեղեկացնում է․

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին»։

--00--ՀԶ