Պատրաստ եմ ճանապարհ փակել, իշխանափոխությունը հնարավոր է․ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

Ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս մասին ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց ջահերով երթին՝ անդրադառնալով 24News-ի՝ իշխանափոխության հավանակության վերաբերյալ հարցին։

«Մարդիկ կամավոր եկել են, խնդրեմ՝ նայեք, ամեն ինչ էլ հնարավոր է»,-նշեց նա։

Հարցին, թե ինքը պատրա՞ստ է ճանապարհ փակել, բողոքի գործողություններ անել իշխանափոխության հասնելու համար, Օսիպյանը պատասխանեց․ «Ինչու չէ, պատրաստ եմ»։

Նա նշեց, որ իշխանափոխության համար կազմակերպիչներն ամեն ինչ, ամեն մանրուք հաշվի են առել ու կազմակերպել են, մտածել են, գործի կդրվի։

 --00--ՀԶ