Վալերիյ Օսիպյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին մասնակցում է նաև նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Այսօր նրան ևս բերման էին ենթարկել ոստիկանները։

--00--ՀԶ