Սխալ հրաման կատարողներն ուշ թե շուտ պատասխան են տալու. Օսիպյանը միացել է Վանեցյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Կոչ եմ անում իմ նախկին գործընկերներին որևիցե սխալ հրաման չկատարել, հակառակ դեպքում ուշ թե շուտ պատասխանատվության են կանչվելու։ Այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, որը միացել էր Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող ԱԱԾ նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։ 

«Այս իշխանություններին հնարավոր է այս մեթոդներով հեռացնել, չմոռանանք, թե նրանք ինչ ճանապարհով են եկել իշխանության։ Իմ նախկին գործընկերներիս, չնայած գործընկերները նախկին չեն լինում, ուզում եմ հիշեցնել, որ սխալ հրաման կատարողներն ուշ թե շուտ պատասխան են տալու», - հայտարարել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։