«Զուգարանի թուղթ» Փաշինյանին՝ կալանավայրում օգտագործելու համար․ ցուցարարին բերման ենթարկեցին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Երևանում և հանրապետության տարածքում շարունակվում են ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիաները։ Դրանցից մեկի շրջանակում ցուցարարներից մեկը Կառավարության շենքի դիմաց ասաց հետևյալը․

«Մենք այսօր ավարտում ենք մեր երթը։ Կառավարության ղեկավարի աթոռը զավթած, իրեն վարչապետ հռչակած, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ոմն թափթուկի, ով պատրաստում է մեր հազարավոր եղբայրների արյունը ուրանալով, մեր հայրենակիցների տունը, մեր Հայրենիքը, Արցախը հանձնել Ադրբեջանին, և քանի որ ինքն այլ ելք չունի, ինքը շուտով դատվելու է, հայտնվելու է ճաղերի ետևում, մենք որպես բարի կամքի դրսևորում, բերել ենք առաջին անհրաժեշտության իրեր, որոնք ինքը կօգտագործի կալանավայրում»,- հայտարարել է բողոքի երթի մասնակիցը։

Նա նաև ընդգծեց, որ իրենք ամենաշատը «զուգարանի թուղթ» են բերել, քանի որ, ըստ նրա, դրա կարիքը Նիկոլ Փաշինյանը ավելի շատ կունենա։ 

Դրանից հետո քաղաքացին փորձեց իր ձեռքում եղած պարագաները հանձնել Կառավարության շենքի դիմաց ծառայություն իրականացնող իրավապահներին, սակայն վերջիններս խոչընդոտեցին ցուցարարին, ապա բռնի ուժով բերման ենթարկեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԱ