Եվրոպական իշխող կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել հավաքների ազատությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

,

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվրոպական իշխող եւ ամենախոշոր կուսակցության գնահատականը Հայաստանի վերջին զարգագումներին։

«ԵԺԿ հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»

Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բազմաթիվ ձերբակալություններով և ուժային գործողություններով և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և զերծ մնալ իրավապահների լիազորությունների ցանկացած չարաշահումից։

Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և մենք ողջունում ենք ԵՄ միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ հորդորում ենք կողմերին աջակցել դրանց»։

--00--ԱՀ