Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․քննարկվելու է ՀՀ-ում ու ԱՀ-ում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

․

Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և օրհնությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն՝ ընդլայնված կազմով, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր:

--00--ԱՀ