Գողություն բանկի սպասասրահում. գողացողը հայտնաբերվել է, գողոնը՝ վերցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

հասարակական

Մայիսի 20-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի բանկերից մեկի սպասասրահում բազմոցին դրված իր պայուսակից գողացել են 170 000 դրամ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միոջացռումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 60-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր