Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 28-ի կապակցությամբ։

Նա մասնավորաբար գրել է․

«Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է:
Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ:

Ինքնապառակտումը, սեփական պետության նկատմամբ սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, այդ սխալների ամեն գնով արդարացումներն ու կոծկումները միայն թուլացնում են մեր պետականությունը: 

Իրավունքի գերակայություն ու մարդու իրավունքների երաշխավորում, ազգային արժեքների պաշտպանություն ու հանրային համերաշխություն. սրանք են այն իրական արժեքներից, որ մեզ կտանեն անվտանգ ու ուժեղ պետության ճանապարհով:

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի կապակցությամբ», -գրել է նախկին օմբուցմենը։

--00--ԱԱ