«Ալաշկերտ»-ը հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման խաղում

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 7, 24News

1087829.jpg

Երեւանի «Ալաշկերտ»-ը հաղթանակով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս»-ին։

Երևանյան ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 1-0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 25-րդ րոպեին հեղինակել է Արտակ Եդիգարյանը։  

Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 14-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։00-ին։

--00--ԶՀ