Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի տնօրենը յուրացրել է 23 մլն դրամ․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրիի քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել:

Այդ մասին հայտնում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ժամանակահատվածներով որպես փոխտնօրեն, մարզիչներ, պահակներ և բանվոր է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի 23 000 000 դրամը յուրացվել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` /յուրացնելը կամ վատնելը/ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության համար ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: