51 հազար դոլար մեր հաշվին՝ կառավարության վերելակներին, իսկ Բարեկամավանում խմելու ջրի խնդիր կա 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

36

51 հազար դոլար մեր հաշվին, այլ կերպ ասած, բյուջեի հաշվին հատկացվելու է կառավարության շենքում հին վերելակը նորով փոխարինելու համար։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Ի՞նչ եք կարծում այս գումարը բավարար չէ՞ր լինի սահմանում կանգնած Բարեկամավան գյուղի խմելու ջրի հարցը լուծելու կամ ոռոգման ջրի հարցը լուծելու համար։

Ու այսպես բազմաթիվ օրինակներ կարելի է բերել»։ 

Մեկ օրինակի մասին էլ գրել է եզդիական համայքնային Denge Ezdia լրատվականը՝ ահազանգելով, որ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղերը հայտնվել են անելանելի վիճակում, «Արդեն գրեթե 15 օր է գյուղերը խմելու ջուր չունեն։ ... Ընտանի կենդանիները ստիպված են ջրի փոխարեն տիղմ խմել, որի պատճառով էլ շատ ընտանի կենդանիներ հիվանդանում են, որոշների անկումն անխուսափելի է։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե շարունակեն ջուր չտալ գյուղերին, ապա հարյուրավոր անասուններ կսատկեն կամ ստիպված պետք է լինեն կենդանիները շուկայականից էժան գներով վաճառել հարևան գյուղերին։

--00—ԻԴ