Փրկարարները հայտնաբերել են Վանաձորի անտառային հատվածում մոլորված ՌԴ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

․

Հուլիսի 28-ին, ժամը 17:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և մոտեցրել ուղեկցող ավտոմեքենային։

--00--ԱՀ