Լեհաստանն աջակցում է ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը դադարեցնելու գաղափարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

․

Լեհաստանն աջակցում է Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը դադարեցնելու առաջարկներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլերը։

Էստոնիայի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ նախարարությունը Բրյուսելին պատրաստում է առաջարկներ՝ Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը դադարեցնելու վերաբերյալ։

«Ես ընդհանուր կասեմ, քանի որ ծանոթ չեմ առաջարկների մանրամասներին: Լեհաստանը լիովին հավատարիմ է հեռուն գնացող պատժամիջոցներին: Այսպիսով, մենք աջակցում ենք հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մեր գործընկերների նախաձեռնած  այս տեսակի գործողություններին»,- ասել է Մյուլերը։

--00--ԱՀ