ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել են Հնդկաստանի, ՌԴ քաղաքացիներ, երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

f

Քիչ առաջ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել ՃՏՊ-ի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած տարբեր տարիքի 5 քաղաքացիներ։ Հայտնում են բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։ 

Տուժածներից երկուսը Հնդկաստանի քաղաքացիներ են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը` միջին ծանրության։ ՌԴ տուժած քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ ՀՀ երկու քաղաքացիներինը` ծանր։

Տուժածների թվում նաև երկու երեխաներ են, որոնք Գյումրու բժշկական կենտրոնում ԿՏ հետազոտություն ստանալուց հետո տեղափոխվել են մանկական հիվանդանոց։

 

 

--00—ՍՊ