Սամվել Ալեքսանյանի ընկերությունները սկսել են ավելի շատ հարկ վճարել․ «Իմ քայլի» պատգամավոր

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի՝  ամբողջ տարվա ընթացքում նրանք պետական բյուջե են մուտքագրել 926 մլրդ 770 մլն 114 հազար դրամի հարկեր: Ի տարբերություն, սակայն, 2018 թվականի առաջին ինն ամիսների արդյունքների, երբ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», այս անգամ առաջատարը փոխվել է, և հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել։ 24TV- ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանն ասաց, որ գործարարների հարկային վարքագծերում փոփոխություններ են տեղի ունեցել։

Ըստ նրա՝ այսօր ավելի շատ հարկ է հավաքվում, քան աճում է տնտեսությունը։ Անդրադառնալով հարկային նոր օրենսգրքին, պատգամավորը որոշ մտահոգություններ հայտնեց։

Արտակ Մանուկյանն անդրադարձավ նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող  ընկերությունների հարկային դինամիկային։

Մանրամասները՝ տեսանյութում։