Մարինե Մելքոնյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

default.jpg

ՀՀ նախագահի հրամանագրով, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը նշանակվել է  վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 4-ի ԲԴԽ-76-Ո-250 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»։

--00--ԶՀ