«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հասարակական

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

24News-ի հետ զրույցում Շտապօգնության ՓԲԻ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ 
այս պահի դրությամբ շտապօգնությունը 7 հոգու տեղափոխել է հիվանդանոց, կան մարդիկ, որ իրենք են տեղափոխել, այս պահին տուժածների քանակի վերաբերյալ ամբողջական տեղեկություն չի կարող ներկայացնել: 

Նշենք, որ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։