Ճապոնիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍ, 24News

դդ

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի պայթյունի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Սգո այս ծանր պահին Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն կիսում է զոհվածների ընտանիքների վիշտն ու ցավը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-նշված է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ

Տեսանյութեր