Անահիտ Ավանեսյանը արձակուրդ է մեկնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը ներառյալ:

2. Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը»։

--00--ԱՀ